Microsoft-ը 68,7 միլիարդ դոլարով գնում է խաղերի մշակող Activision Blizzard-ը – Պանորամա

Microsoft-ը 68,7 միլիարդ դոլարով գնում է խաղերի մշակող Activision Blizzard-ը – Պանորամա

[ad_1]

Ամերիկյան Microsoft կորպորացիան 68,7 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով ձեռք է բերում աշխարհի խոշորագույն խաղեր մշակողներից մեկին՝ Activision Blizzard Inc.-ին։ Այս մասին հայտնել է Microsoft-ի մամուլի ծառայությունը, փոխնցում է ՏԱՍՍ-ը։

Microsoft-ը ձեռք կբերի Activision Blizzard-ը՝ մեկ բաժնետոմսը 95 դոլարով, գործարքի համար ընդհանուր առմամբ վճարելով 68,7 միլիարդ դոլար։

Ընկերությունը նշում է, որ գործարքի ավարտից հետո, որը նախատեսված է 2023 թվականին, Microsoft-ը կդառնա «աշխարհի երրորդ խոշորագույն ընկերությունը եկամտով Tencent-ից և Sony-ից հետո»։ Activision Blizzard-ի գործադիր տնօրեն Բոբի Քոթիկը կմնա իր պաշտոնում։

Activision Blizzard-ը տեսախաղերի շուկայում առաջատար ընկերություններից է, որը ստեղծել է, մասնավորապես, World of Warcraft, Call of Duty, Diablo, Guitar Hero խաղերը։ 2021 թվականի կեսերին ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ ընկերության ղեկավարության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով։ 

Activision Blizzard-ը վճարել է 18 միլիոն դոլար Կալիֆորնիայի նահանգի կողմից այս մեղադրանքների առնչությամբ ներկայացված հայցի նախաքննության համար: Երբ որոշ աշխատակիցներ լքեցին ընկերությունը, նրա բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին, և World of Warcraft խաղացողները սկսեցին հեռանալ:



[ad_2]

Source link