COVID-19-ի դեմ պատվաստված քանի՞ մարդու մոտ են ի հայտ եկել կողմնակի ազդեցություններ – Պանորամա

COVID-19-ի դեմ պատվաստված քանի՞ մարդու մոտ են ի հայտ եկել կողմնակի ազդեցություններ – Պանորամա




2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է իմունիզացումից հետո անբարենպաստ հետևանքների (AEFI) 1 929 դեպք, ինչը կազմում է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թվի 0,08%-ը։ Այս մասին ասվում է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) 8-րդ COVID-19 պատվաստանյութի վերանայման զեկույցում, փոխանցում է Jnews-ը։


Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում կատարվել է 2 514 871 ներարկում։ Իմունիզացումից հետո անբարենպաստ 206 դեպքերը գնահատվել են ծանր։ Պատվաստումից հետո շտապ բուժօգնություն է ստացել 177 քաղաքացի:


Իմունիզացումից հետո անբարենպաստ 206 լուրջ դեպքերից Ազգային իմունիզացիայի անվտանգության կոմիտեի փորձագետները վերանայել են 152-ը՝ դրանցից 96-ում հաստատելով պատճառահետևանքային կապ: Մասնավորապես, ըստ զեկույցի, 51 դեպք կապված է եղել պատվաստումներից վախի հետ, իսկ 45-ում գրանցվել է «պատվաստային նյութի հետ կապված ռեակցիա»։ Փորձագետները իմունիզացումից հետո անբարենպաստ 34 դեպքերը դասակարգել են որպես «իմունիզացման հետ անհամատեղելի»: Եվս երկու տասնյակի դեպքում բացակայել է «համարժեք տեղեկատվությունը»։ Միայն մեկ դեպք չի դասակարգվել:


Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նորանոր խմբեր։ Համազգային քարոզարշավը զանգվածային բնույթ էր ստացել հուլիսի 5-ից։ Ներկայումս Վրաստանում կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր անձինք։


 





Source link