44-օրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 3 809-ի


44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 809 է, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Այսօրվա՝ հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

«Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք»,- տեղեկացնում են կոմիտեից։



Source link