23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի – Պանորամա

23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի – Պանորամա



Հայաստանում հունվարի 22-ին կատարվել է 5121  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 814 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 109 հիվանդ,  գրանցվել է մահվան 5 դեպք: Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 351 711 դեպք, որոնցից 334 218 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7942 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8028 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1523 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9551 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 674 913 թեստավորում։





Source link