2021 թվականին Տրետյակովյան պատկերասրահ է այցելել ավելի քան 1,5 միլիոն մարդ – Պանորամա



Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի եկամուտը 2021 թվականին կազմել է ավելի քան 3 միլիարդ ռուբլի, ինչը 15 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նախահամաճարակային տարում։ Այս մասին հայտնել է պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, գրում է «Ինտերֆաքս»-ը։


Նա նշել է, որ պատկերասրահի արտաբյուջետային եկամուտները կազմել են ստացված միջոցների 59%-ը։ Դա, ըստ Տրեգուլովայի, «վկայությունն է այն բանի, որ պատկերասրահը վերադառնում է նորմալ, նախաքովիդյան կյանքին, չնայած այն հանգամանքին, որ մենք գոյություն ունեինք բոլոր առկա սահմանափակումների շրջանակներում»:


Պատկերասրահի տնօրենը միաժամանակ ասել է, որ նախորդ տարի Տրետյակովյան պատկերասրահ է այցելել 1 միլիոն 582 հազար մարդ, ինչը 70 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին։





Source link