«Դինամո» մարզադահլիճում վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Առաջնությանը կմասնակցի ավելի քան 140 բռնցքամարտիկ։ Մրցումների առաջին օրը ռինգ դուրս կգան 51, 54, 57 և 60 կգ քաշային մարզիկները»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: