03.02.2022. Կորոնավիրուսի 4388 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի – Պանորամա

03.02.2022. Կորոնավիրուսի 4388 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի – Պանորամա



 Հայաստանում  փետրվարի 2-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2359 հիվանդ, մահվան 8 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379266 դեպք, որոնցից 343714 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25944 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8065 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1543 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9608 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2754131 թեստավորում։
 





Source link