ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ – Պանորամա




Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Բեռլինում անցկացված ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում եզրափակիչ հասնելու շնորհիվ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) բարձրացել է չորրորդ տեղ, իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) նահանջել է 5-րդ տեղ։


Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, եռյակում են նաև Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և չինացի Դին Լիրենը։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link