Օրգանիզմը բեռնաթափելու հեշտ միջոցներ – Պանորամա

Օրգանիզմը բեռնաթափելու հեշտ միջոցներ – Պանորամա



Մարդու օրգանիզմին պարբերաբար ուղղակի անհրաժեշտ են բեռնաթափման օրերը: Մեկ օր սահմանելով բեռնաթափման օր, օրգանիզմը կարելի է մաքրել օտար տարրերից: Բեռնաթափման մի քանի միջոցներ է ներկայացնում Healthy-ն, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մրգային բեռնաթափման օր
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել 1,5 կգ թարմ մրգեր, ցանկացած միրգ, բացի բանանից: Բոլորը պետք է բաժանել 5-6 բաժնի համար և ուտել մինչև քաղց զգալը:

Բեռնաթափման օր կեֆիրի միջոցով
Շատ հայտնի ու շատ մարսվող միջոց է ու արդյունքներ է տալիս: Բացի այդ, կեֆիրը նորմալացնում է մարսողական համակարգի աշխատանքը, ամրացնում օրգանիզմը: Մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 1.5 լ կեֆիր: Մեծ արդյունք տալու համար մի փոքր պետք է տաքացնել կեֆիրը, քանի որ սառը մթերքը օգտակար չէ:

Բեռնաթափման օր խնձորի միջոցով
Շատ լավ տարբերակ է բոլորի համար, ովքեր ցանկանում են նորմալացնել աղիքների աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 1,5 կգ խնձոր:

Բեռնաթափման օր վարունգի միջոցով
Մեկ օրվա ընթացքում պետք է ուտել 1,5 կգ վարունգ, որը լավագույն միջոցներից է օրգանիզմը բեռնաթափելու ու մքրելու համար: Այդքան վարունգը պետք է բաժանել մեկ օրվա ընթացքում 5-6 անգամ ուտելու համար: Կարելի է կտրատել վարունգը և այն համեմել կանաչեղենի հետ:

Սպիտակուցային բեռնաթափման օր
Օրվա ընթացքում հարկավոր է ուտել 100 գրամ-ական մսային ու ձկնային մթերքներ, բայց ոչ յուղոտ: Սակայն կարելի է օգտագործել ոչ միայն մեսեղեն, այլ սպիտակուց պարունակող բանջարեղեն՝ ասենք լոբի: Բացի այդ սպիտակուցային կերակուրը հիանալի համատեղվում է մրգերի ու բանջարեղենի հետ: Այդ պատճառով էլ կարելի է դրանք օգտագործել հերթականությամբ: Ուտելիքն ընդունելու հաճախականությունը պետք է լինի չորս ժամը մեկ կամ ավելի:

Բեռնաթափման օր բրնձի միջոցով
Առաջատար միջոցներից մեկն է: 150 գրամ բրինձը խաշել ու բաժանել երեք մասի: Մի փոքր համեմել է պետք աղով և անգամ մի պտղունց դարչինով, որը նպաստում է նիհարելուն: այդ երեք բաժինն ուտելու միջակայքում կարելի ուտել բանջարեղեն ու մրգեր:

Պանրաձվային բեռնաթափման օր
Նախաճաշին անհրաժեշտ է խմել մեկ բաժակ սև դառը սուրճ ու դրա հետ միասին ուտել 100 գրամ պանիր: Ճաշը կարող է բաղկացած լինել քաղցր կամ դառը թեյով ու երկու ձվով: Ընթրիքին նույնպես պետք է խմել թեյ և ուտել 200 գրամ պանիր: Ընթրել պետք է քնից չորս ժամ առաջ:

Կաթնային բեռնաթափման օր
Ֆրանսուհիների համար սա լավագույն բեռնթափման տարբերակն է: Կաթի յուղայնությունը պետք է լինի ոչ բարձր, քան 2.5 տոկոսը: Օրը վեց անգամ յուրաքանչյուր 2 ժամը մեկ հարկավոր է խմել 100 մլ կաթ: Գիշերը կարելի է խմել 150*200 գրամ մրգային հյութ:

Բեռնաթափման օր կեֆիրի ու հնդկաձավարի միջոցով
Դեռ գիշերվանից 250 գրամ հնդկաձավարով շիլա պետք է պատրաստել, գնել 1լիտր 1 տոկոսանոց յուղայնությամբ կեֆիր: Շիլան փաթաթել տաք շորերի մեջ և թողնել ողջ գիշեր: Ուտել հաջորդ ողջ օրվա ընթացքում՝ ցանկալի է ընդունել 3-5 անգամ: Միաժամանակ խմել կեֆիր: Շիլայի մեջ նաև ավելացնել ձեթ, պղպեղ, աղ: Այլ համեմունքներ չի թույլատրվում:

Բեռնաթափման օր գազարի, բազուկի ու ձվի միջոցով
Մեկ ամբողջ օրվա ընթացքում կարող եք ուտել 300 գրամ գազար, 300 գրամ բազուկ և 2 ձու: Բանջարեղենը կարող եք պատրաստել Ձեր հայեցողությամբ: Եթե չեք կարող ուտել այնպես, ինչպես կան դրանք, ապա կարող եք մի փոքր խաշել՝ վրան ավելացնելով մի փոքր ձեթ: Բոլորը կարելի է ուտել 5 անգամ:





Source link