Օռնելա Մուտին ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն – Պանորամա

Օռնելա Մուտին ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն – Պանորամա



Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար դառնալ Ռուսաստանի քաղաքացի, քանի որ ռուսական մշակույթն իր մասնիկն  է համարում։

«Ես շատ կցանկանայի քաղաքացիություն ստանալ, քանի որ դա իմ մշակույթի մի մասն է՝ կապված մորս հետ։ Նա մահացավ այս տարի, և դա նվեր կլիներ նրա համար», – ասել է դերասանուհին:

Նա նշել է, որ աստիճանաբար հավաքում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն շատ բան կախված է իտալական բյուրոկրատիայի հետ կապված բարդություններից։ Մուտին երկար ժամանակ սովորում է ռուսերեն, բայց դեռ ազատ չի խոսում։

«Ես ինքս եմ լեզուն սովորում Babbel հավելվածով: Կամաց-կամաց սովորեցի այբուբենը և ինչ-որ բան հասկանում եմ, բայց ձեր քերականությունը դժվար է։ Ինձ պրակտիկա է պետք: Լավ կլիներ մի քանի ամսով գնալ Ռուսաստան»,- նշել է նա։ 

Օռնելա Մուտին հայտնել է, որ տատիկը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, հետո ամուսնու հետ մեկնել է Էստոնիա, որտեղ խորհրդային տարիներին ծնվել է Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելիի մայրը։ Սա դերասանուհու իրական անունն է։ Դերասանուհին ծնվել է Հռոմում։

«Մայրիկս ռուսերեն լեզվին այդքան էլ լավ չէր տիրապետում, բայց հիշում եմ, թե ինչպես էր ինձ համար երգում ռուսերեն։

Մայրիկս մի պահած տետր ուներ, որում նկարագրված էր ընտանիքի ողջ պատմությունը։ Երբ մայրս խոսում էր իր հիշողությունների մասին, դրանք այնքան կախարդական էին թվում, որովհետև Ռուսաստանն է կախարդական»,- ընդգծել է նա։





Source link