Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում հունվարի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: