Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի – Պանորամա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի – Պանորամա



 Մայրաքաղաքում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում  հունվարիի 18-ին, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:





Source link