Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են կորել – Պանորամա

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են կորել – Պանորամա



Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Քարվաճառում ադրբեջանցի չորս զինվորներ են կորել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պատճառը եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունն է։

«Հաքքին.ազ»-ը հրապարակել է նրանց անունները՝ ավագ լեյտենանտ Բագիրով Ֆուադ Ալահվերդի օղլուն, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆ օղլուն, շարքայիններ Հուսեյնով Մաշալլա Ռովշանը և Քերիմով Յասին Յավերը։ Նրանք չեն կողմնորոշվել տեղանքում ու շեղցել են ուղուց։

Նրանց գտնելու համար գործողություններ են իրականացվել, ինչի հետևանքով երեքին գտել են ու տեղափոխել հոսպիտալ։ 

Ավագ լեյտենանտի որոնումները շարունակվում են։

Ավելի վաղ թելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Քարվաճառի ուղղությամբ տեղակայաված դիրքերից մեկւոմ ադրբեջանցի սպան՝  Բագիրով Ֆուադ Ալահվերդի օղլուն  մահացել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ։  Նրան ցրտահարված են գտել։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link