Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի – Պանորամա

Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի – Պանորամա


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.

– ինչու հիմա տվեց հրաժարական,
– ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
– ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
– խոսելով համազգային ճգնաժամի մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ուն’ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներոին կարգով թիրախավորել,
– գուցե իշխող ուժի մի որևէ սցենար փորձում իր հրաժարականով խաթարել,
– ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա “նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
– եվ վերջապես, ինչու այլևսխալվելու հնարավորություն ազգը չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում»։





Source link