Փորձառու զբոսաշրջիկը պատմել է՝ ինչպես է հնարավոր պարզ նամակով ամրագրել հյուրանոցի լավագույն համարը – Պանորամա




Փորձառու ճանապարհորդը պատմել է, թե ինչպես է հնարավոր նույն գումարով ավելի բարձր կարգի համար ամրագրել հյուրանոցում, հայտնում է The Sun-ը։


Ճանապարհային փորձագետ Չելսի Դիկինսոնը, ով վարում է Cheap Holiday Expert բլոգը, մի ամբողջ ալգորիթմ է ստեղծել, որը կարելի է օգտագործել հյուրանոցի անձնակազմի հետ շփվելիս։


Նրա խոսքով, երբ հյուրանոցում համար է ամրագրում, նախ նամակ է գրում, որում նշում է, թե  կարդացել է հիանալի ակնարկներ այդ վայրի մասին և արդեն վճարել է տվյալ հյուրանոցում մնալու համար: Այնուհետև զբոսաշրջիկը գեղեցիկ խոսքեր է շռայլում հյուրանոցի ինտերիերի վերաբերյալ և նշում, որ երազում է այցելել հենց այդտեղ: Հետո նա շարունակում է գրել,  որ սա իր առաջին ռոմանտիկ ուղևորությունն է սիրեցյալի հետ համաճարակից հետո, և քաղաքավարի կերպով հարցնում է սենյակի կատեգորիայի բարձրացման մասին:


Չելսին ավելացնում է, որ օգտակար է նաև իմանալ այն անձի անունը, ով աջակցում է այդ հարցում և ավելի բարձր կարգի համար է տրամադրում։


«Բացի այդ, հյուրանոցի մասին կարող եք նախապես պատմել նաև սոցցանցերում, նույնիսկ եթե զբոսաշրջիկը քիչ բաժանորդներ ունի։ Իհարկե, պետք է նաև հնարավորինս նրբանկատ լինել, եթե ոչինչ չստացվի»,- ավելացնում է նա։

 





Source link