Փաշինյանը շարունակում է խուսափել լրագրողների հետ ուղիղ շփումից – Պանորամա

Փաշինյանը շարունակում է խուսափել լրագրողների հետ ուղիղ շփումից – Պանորամա



Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ ամեն առիթով սիրում է խոսել Հայաստանի «ժողովրդավարական առաջընթացից», տևական ժամանակ է՝ խուսափում է շփվել նախկին գործընկերների՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Վաղը երեկոյան նա պատրաստվում է  ասուլիս տալ, իհարկե, իր սիրած ոճով՝ ֆեյսբուքի միջոցով։

«Ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն  իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,-գրել է նա։

Կառավարությունից էլ  մանրամասնել են հարց տալու կանոնները. «Խնդրում ենք Վարչապետին ուղղված հարցերն ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով (word տարբերակով)՝ նշելով լրագրողի անունը և  ազգանունը: Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու:

Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից պետք է ներկայացնել միայն մեկ հարց»։

Ի դեպ, տարեմուտին էլ Փաշինյանը չհանդիպեց  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչն ավանդաբար անում էին նախկին ղեկավարները։ Լրագրողների հետ հանդիպումներ չունեցան նաև ԱԳՆ-ում, ՊՆ-ում ու այլ գերատեսչություններում։





Source link