Փաշինյանը հերքեց Քերոբյանի այն հայտարարությունը, թե չնայած թանկացումներին՝ ժողովուրդը սկսել է ավելի լավ ապրել – Պանորամա

Փաշինյանը հերքեց Քերոբյանի այն հայտարարությունը, թե չնայած թանկացումներին՝ ժողովուրդը սկսել է ավելի լավ ապրել – Պանորամա




«Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և շեշտեց, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում դա «բացարձակ ռեկորդ է»:


Նրա խոսքով ՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37629-ով, 2019-ի համեմատ՝ 30758-ով, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 70977-ով:


«Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ ևեթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին անուն առ անուն կարող ենք նույնականացնել»,-ասաց Փաշինյանը:


Հավաստիացնելով, որ էական աճ է արձանագրվել նաև միջին ամսական աշխատավարձի գծով՝ նա տեղեկացրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 30 հազար դրամով կամ 12 %-ով ավելի է:


Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 %-ով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 38.7 մլրդ դրամով կամ  8 %-ով:

Ըստ Փաշինյանի՝ 2018 թ. համեմատությամբ ցածր աշխատավարձով աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 %-ով:

Վերջինս նաև չմոռացավ արձանագրել, որ չեն կարող ասել, որ այդ թվերը մեծացրել են ՀՀ քաղաքացիների բարակեցությունը, քանի որ 2021 թ. Հայաստանում արձանագրվել է էական՝ 7.7 % գնաճ:


Նիկոլ Փաշինյանին օգնության եկան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ շտապելով հայտնել, որ ՌԴ-ում և ԱՄՆ-ում էլ է գնաճ եղել:

 





Source link