Ցավոք սրտի, ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը.Ավետիք Իշխանյանը՝ Ժուռնալիստների միությանը – Պանորամա

Ցավոք սրտի, ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը.Ավետիք Իշխանյանը՝ Ժուռնալիստների միությանը – Պանորամա



«Մենք դժվար օրերն անցել ենք, բայց քանի որ իշխանություններին լուրջ քաղաքական դիմադրություն չկա, ապա ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ շարունակվելու են մինչև «հեղափոխութան վերջնական հաղթանակը», որը պետք է լինի հետևյալը՝ որ չպետք է լինի այնպիսի լրատվամիջոց և լրագրող, որը քննադատի իշխանություններին»,- Հայաստանի Ժուռնալիստների միության հերթական համագումարում  ունեցած ելույթում հայտնեց  «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությանը դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ իշխանությունների կողմից նման հարձակումների դեմ զսպիչ դեր կատարում են միայն հարաբերականորեն անկախ և ընդիդմադիր լրատվամիջոցները:  Իշխանյանը Ժուռնալիստների միությանը մաղթեց ոչ թե ներկայիս տեմպերով, այլ ավելի ուժեղ պայքարել:

Իրավապաշտպանը նշեց, որ Ժուռնաիլիստների միության պարբերական հայտարարությունները լրագրողների իրավունքների ոտնահարման և խոսքի իրավունքն օրենսդրորեն սահմանափակելու փաստերի վերաբերյալ պետք է օրինակ ծառայեն մյուս ստեղծագործական միությունների համար:

Նրա խոսքով՝ բուհերի քայքայման և քաղաքականացման գործընթացին պետք է ձայն բարձրացնեին գրողների,  կոմպոզիտորների միությունները և թատերական գործիչների ընկերությունը, քանի որ այդ կրթօջախների շրջանավարտներն իրենց գործընկերն են դառնալու, բայց այն չարվեց:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ անկախության տարիներին ՀՀ ստեղծագործական միություններն շատ ավելի պասիվ են եղել, քան նույնիսկ խորհրդային տարիներին:

«Վերջին հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը թույլ աֆտորիտարիզմի համակարգից անցում էր կատարում հեղափոխաբռնապետական համակարգ այդ ստեղծագործական միությունները կրկին լուռ էին և միայն Հայաստանի ժուռնալիստների միությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերեց»,-ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ ինչքան էլ խոսեն անկախ լրատվամիջոնցերի մասին, միևնույն  է աշխարհում անկախ նրանք չկան, քանի որ այս կամ այն չափով քաղաքական կամ պետական ազդեցության տակ են:

«Այն ինչ կատարվում է Հայաստանում, երևակայությունից այն կողմ է, քանի որ հստակ միակողմանի քարոզչություն է կատարվում հատկապես նախկին և այսօրվա լրագրողների կողմից՝ ատամներով պաշտպանելով այսօրվա իշխանությանը»,-նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ իշխանությանը սուր քննադատող լրատվամիջոցմներ էլ կան, բայց, միևնույնն է, նրանց միջև բալանսը խախտված է:

«Ցավոք սրտի ձեր համայնքից  է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը»,-խոսքն ավարտեց Ավետիք Իշխանյանը





Source link