Տյումենում հայկական առաջին եկեղեցու շինարարությունը շարունակվում է – Պանորամա

Տյումենում հայկական առաջին եկեղեցու շինարարությունը շարունակվում է – Պանորամա




ՌԴ Տյումենի մարզում, որտեղ ապրում է շուրջ 25000 հայ, կառուցվում է  հայկական առաջին եկեղեցին։ Աղոթատան շինարարական աշխատանքները սկսվել են  2019 թվականի սեպտեմբերից։

Եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ 

Եկեղեցու ատենապետ, բարերար Աբրահամ Հովեյանը հետևում և կազմակերպում է շինարարական աշխատանքները, որոնք անխափան շարունակվում են անգամ համավարակի օրերին։

Եկեղեցու կառուցման համար  բեռնատար մեքենաներով Հայաստանից տեղափոխվել է  շուրջ 300 տոննա հրաբխային տուֆե սալիկներ։ Ամռան ամիսներին ավարտվել են եկեղեցու արտաքին հարդարման աշխատանքները։ Տեղադրվել են յոթ զանգերն ու գմբեթը։

Այժմ կատարվում են եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link