Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, մահվան՝ 33 դեպք – Պանորամա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, մահվան՝ 33 դեպք – Պանորամա



Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք: «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:


Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 76 205 թեստ, այստեղից 48 711-ը՝ հակագենի արագ թեստով և 27 494-ը՝ «ՊՇՌ»:


Դրականության ցուցանիշը. օրական- 30,36%, վերջին 14 օրը – 26,16%, վերջին 7 օրը -29,28%:


Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 295 505 դեպք: Ապաքինվել է ևս 17 594 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 071 560:


Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 174 անձ:


Երկրում ընդհանուր կատարվել է 2 747 141 պատվաստում, օրական՝ 4 224:


Կարանտինի ռեժիմում է 5 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 840-ը:





Source link