Վստահ եմ, Պետրոսը կասի, որ Անի Զախարյանը Աստվածամոր ներկայացուցիչն է քաղաքական դաշտում. Ռուբիկ Հակոբյան – Պանորամա

Վստահ եմ, Պետրոսը կասի, որ Անի Զախարյանը Աստվածամոր ներկայացուցիչն է քաղաքական դաշտում. Ռուբիկ Հակոբյան – Պանորամա


«Տհաճ միջադեպ տեղի ունեցավ»,- անդրադառնալով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌՀ անդամի թեկնածության քննարկման ժամանակ իր և Սիսակ Գաբրիելյանի վեճին՝ ճեպապզրույցում ասաց «Հայաստան» խմբակցության թեկնածու, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Նա նկատեց` չի հիշում, որ որևէ հանձնաժողովի որևէ նիստ այսքան երկար տևեր և շեշտեց, որ հասկացել է, թե ինչ է նախապատրաստում ՔՊ մեծամասնությունը՝ ակնարկելով իրեն դեմ քվեարկելը:

Նկատելով, որ ՔՊ-ն «Հայաստան» դաշինքի առաջին թեկնածուին մերժել էր, պատճառաբանելով որ մասնագետ չէ՝ Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ ՔՊ-ին  ընդհնանրապես մասնագետ պետք չի եղել, քանի որ իր քվորտայով ՀՌՀ անդամ դարձած Արթուր Մանուկյանը մասնագետ չէ և ժամանակին իրական նպաստառուների հաշվին «Փարոս» ծրագրից նպաստ է ստացել՝ ունենալով աշխատանք:

Նրա խոսքով՝ երկու օր ԱԺ հանձնաժողովում քննարկվել է իր թեկնածությունը և օրակարգից հարց չի եղել, այլ ամբողջը վիրավորանք և մեղադրանքներ են հնչել:

«Այսօր եկել էի պատասխանելու այդ մեղադրանքներին և, հաշվի ատնելով երկու օրվա քննարկումները, պետք է հանեի իմ թեկնածությունը, չգիտեմ այն լսելի դարձավ, թե ոչ, բայց ես հանեցի իմ թեկնածությունը»,- ասաց ՀՌՀ նախկին թեկնածուն:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ հանձնաժողովում բարձրացված Պետրոս Ղազարյանի հետ կապված միջադեպին:

«Հեռուստաբանավեճի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի հարցազրույց վարողը, այդ դեպքում առավելագույնս պահանջվում է, որ չեզոք լինի»,-հայտարարեց Հակոբյանը և վերհիշեց միջադեպը, ըստ որի՝ իր հետ բանավեճի էր եղել «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որը հայտարարել էր, թե համաձայն է Փաշինյանի հետ, որ Մարտի1-ը բացահայտվել է և մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը:

Ռուբիկ Հակոբյանի պատմելով՝ ինքը հարցրել է նախկին պատգամավորին, թե որևե դատական որոշում չկա, որտեղի՞ց այդ կարծիքը, ինչին Բաղդասարյանը պատասխանել է, որ ժողովուրդն է նման կարծիքի:

Հիշեցնելով, որ այդ ժամանակ Պետրոս Ղազարյանը չի ընդհատել Բաղդասարյանի խոսքն, այլ գլխով հավանության նշան է տվել՝ բանախոսն ասաց. «Ես էլ ասացի, որ ժողովրդի մոտ կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը փողատերերից, գործարարներից փող է շորթել հոդված գրելու կամ չգրելու համար, կամ նույնիսկ ծեծ է կազմակերպվել, որից հետո նա լուրջ գումար է վերցրել, որպեսզի չհարուցվի քրեական գործ»:

Հակոբյանը նշեց, որ դրանից հետո Պետրոս Ղազարյանը հոգեխանգարման մեջ է ընկել և իրեն ասել, թե ջուր խմի՝ կհանգստանա, իսկ ինքը ասել է, որ ջուրը կշփի Պետրոսի դեմքին:

ՀՌՀ՝ արդեն նախկին թեկնածուն նշեց, որ այդ դեպքում հաղորդավարը հստակ կողմ էր հարցազրույցին ներկաներից մեկին, սադրում էր և այդ պահին որպես լրագորղ չէր ներկաայնում, այլ՝ ՀՔԾ-ի կամ ԱԱԾ քննիչ:

Հակոբյանը հիշեցրեց, որ հանձնաժաղովում ասում էր, որ ՀՌՀ -ն որոշակի լծակներ ունի հանրային հեռուստատեսությունն այլասերվածությունց մաքրելու համար և ինքը չի խոսել մյուս հեռուստաընկերությունների մասին, քանի որ նրանք մասնավոր են և նույնպես շատ թերություններ ունեն:

«Նիկոլ Փաշինյանը ժամանակին Պետրոս Ղազարյանին «Նատաշկա» անվանեց, քանի որ իրենց՝ այն ժամանակվա ընդդիմությանն էր քննադատում»,-հայտնեց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորը և շարունակեց. ««Նատաշա» գիտենք, թե ինչ է նշանակում ռուսական իրականության մեջ, բայց «Նատաշկա»-ին այս անգամ էլ բերեց դրեց, որ արդեն այսօրվա իշխանության նկատմամբ նույն այն պահվածքը՝ տանի դեպի ընդդիմություն»:

Հակոբյանը հիշեց, որ Պետրոս Ղազարյանը նույն հոգեխանգարմունքի մեջ էր ընկնում, երբ Գագիկ Ծառուկյանի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին էին վատ բան ասում:

«Անի Զախարյան կուսակցության ղեկավար կա, որը հավակնում է վարչապետ դառնալու և ասում՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ լինել, ապա ինչո՞ւ ինքը չի կարող: Ես վստահ եմ, որ եթե նա վաղը վարչապետ դառնա՝ Պետրոսը իր ճարը կգտնի կհայտնվի այնտեղ և կասի, որ Անի Զախարյանը Աստվածամոր ներկայացուցիչն է այսօր քաղաքական դաշտում»,-ասաց Հակոբյանը և պնդեց, որ Պետրոսի տեսակից պետք է կարողանալ ազատվել, այն այլասերում է հեռուստաեթերը:





Source link