Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը։ Այս մասին հայտնում են ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Վահագն Խաչատուրյանին առաջադրել է Հանրապետության նախագահի թեկնածու։