Վահագն Խաչատուրյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից


Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրես կուսակցությունից։

«Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ ազգային կոնգրեսը ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ ազգային կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ ազգային կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը»,- ասված է ՀԱԿ հայտարարությունում։

***

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր հրաժարական ներկայացնելու մասին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Ըստ սահմանադրության՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:



Source link