Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ բուք է – Պանորամա

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ բուք է – Պանորամա


Հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններին (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տեղ-տեղ մերկասառույց է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) բուք է։

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link