«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները»,- ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցում։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ հարցազրույցը կհեռարձակվի նախագահի գրասենյակի պաշտոնական առցանց հարթակներով հունվարի 31-ին, ժամը 21:30-ին։