Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության պատվիրակությանը – Պանորամա

Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության պատվիրակությանը – Պանորամա


Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է  Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Միջազգային Դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Քրիստիան Կատները և Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Միջազգային Դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեյնոլդ Լապատկան:

ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամության հայտը տվյալ կազմակերպությանը:

Հյուրերի խնդրանքով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության պատմությունը, կանոնադրությունը, գործունեության սկզբունքները, հատուկ շեշտադրում է արվել կուսակցական բարեփոխումներին, որոնք մեկնարկել են ՀՀԿ վերջին համագումարից հետո:

Այդ համատեքստում ընդգծվել է կուսակցության կողմից երիտասարդների ներգրավմանն ուղղված աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգային մարտահրավերները: Նախագահը մանրամասնել է ՀՀԿ դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի հետ կապված:

ՀՀԿ և Միջազգային Դեմոկրատական միության ներկայացուցիչները, հանդիսանալով պահպանողական գաղափարախոսությամբ առաջնորդվող կառույցների անդամներ, անդրադարձ են կատարել պահպանողական գաղափարախոսության արդի վիճակին, վերջինիս առանձնահատկություններին և դրսևորումներին տարբեր երկրներում:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրափելը:

Միջազգային Դեմոկրատական միությունը (IDU) միջազգային քաղաքական պահպանողական կազմակերպություն է, որը իր կառույցի ներքո միավորում է տարբեր երկրների ավելի քան 80 կուսակցություններ:





Source link