Սերժ Սարգսյանը ներկայացրեց բոլոր ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանությանը չմտնել վտանգավոր ճանապարհի մեջ. Զաքարյան – Պանորամա

Սերժ Սարգսյանը ներկայացրեց բոլոր ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանությանը չմտնել վտանգավոր ճանապարհի մեջ. Զաքարյան – Պանորամա


«Սերժ Սարգսյանի կողմից հնչեցին մի շարք կարևոր և տվյալ ժամանակահատվածի համար առանցքային հայտարարություններ»,-ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգայանի երեկվա հարցազրույցի մասին։

Նրա խոսքով, երրորդ նախագահը բացելով մի շարք փակագծեր, մեկնաբանելով  մի շարք խնդիրներ արցախային բանակցային կարգավորման տարբեր փուլերից՝ ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանություններին չմտնել այն վտանգավոր ճանապարհների մեջ, որոնցով անցան, չտանել պատերազմի, ունենալ և շարունակել պահպանել բանակացային այն ամուր, կայուն դիրքերը, որոնք  իրենց  թողել էին, հասկանալի մնալ միջազգային հանրության համար և դրա արդյունքում կարողանալ պաշտպանել  Հայաստանի և Արցախի իրավական շահերը։

Արտակ Զաքարյանն ասաց, որ այս իշխանությունները վերջին երեք տարիներին ամեն կերպ փորձել են միտումնավոր և ոչ այնքան միտումնավոր ձախողումները փաթեթել նախկին իշխանությունների վրա, նրանց  մեղավորներ նշանակել։

«Այս բոլոր զառանցանքները, այս կարգի անհեթեթությունները ցույց են տալիս, որ այս երեք տարին չբավարարեց սրանց գոնե նվազագույն փորձառություն, կառավարման հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանային աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը, գոնե կարողանալ մի փոքր արժանապատվություն ունենալ ու դուրս գալ այս վիճակից, գոնե գիտակցեն, որ այս ծանր դժվարին կործանված, կործանարար ժամանակահատվածի համար միակ և անփոխարինելի պատասխանատուները հենց իրենք են, որ կան»,- ասաց քաղաքական գործիչը։ 

Ա.Զաքարյանն ընդգծեց, որ որևէ մեկին չթվա՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվել է, պատերազմը վերջակետ է դրել բոլոր տեսակի հավանություններին, որն ունի հայ ժողովուրդը. «Իսկ հայ ժողովուրդն ունի  անկախ պետություն ունենալու, այս տարածաշրջանում կայուն, անվտանգ, ապահով և զարգացող երկիր ունենալու հավակնություն և հայ ժողովուրդը շարունակելու է իր ինքնաիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային բոլոր իրավունքների համար պայքարը»։





Source link