ՍԱՏՄ․Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը – Պանորամա

ՍԱՏՄ․Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը – Պանորամա

[ad_1]

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:

Ինչպես փոխաանցում են տեսչությունից, վերոնշյալ փաստերի հիման վրա՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



[ad_2]

Source link