Սաթիկ Սեյրանյան. Ապրում ենք ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար ժամանակներում – Պանորամա

Սաթիկ Սեյրանյան. Ապրում ենք ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար ժամանակներում – Պանորամա



«Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում»,- Հայաստանի Ժուռնալիստների միության հերթական համագումարում հայտարարեց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա ցավով նշեց, ապրում ենք ժամանակներում, որը կարելի է նկարագրել ձևով՝ ժողովրդավարական,  բովանդակությամբ՝ ավտորտիտար։

«Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու զսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ թափանցիկ, ոչ հաշվետվողականություն, ոչ ժողովրդավարական պետություն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նման պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի գործառույթը։

Նրա համոզմամբ, հենց դրանով է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով ցանկանում են վերացնել նաև այդ հակակշիռը։

«Այդ առումով մենք՝ լրագրողներս կատարում ենք ժողովրդավարության կամ դրա մնացուկների պաշտպանության առաքելությունը, ինչը պետք է անել բացառապես մնալով մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակում»,-ասաց նա։

Ամփոփելով խոսքը, Սեյրանյանը նշեց, անցած տարիներին  միությունը եղել է դիմադրության պատ։ 





Source link