Հայաստանի Ժունալիստների միության13-րդ համագումարի ժամանակ քվեարկության արդյունքում 92 կողմ ձայնով Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց միության նախագահ: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել։
Նախկին լրագրող, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն ընտրվեց ՀԺՄ քարտուղար:
Միության համագումարի օրակարագում ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցն է, ինչպես նաև նորացված կանոնադրության ընդունումը։