Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել – Պանորամա




Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր գործով հերթական դատական ​​նիստում անժամկետ հացադուլ է հայտարարել, հայտնում է «Ալիք մեդիան»


Սահակաշվիլին իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող գործընթացներին և ասել, որ «եթե ինչ-որ հիմար այսօր դեռ կարծում է, թե 2008-ին Վրաստանն է սկսել պատերազմը, ապա իր կարծիքով՝ այդ մարդը պետք է ուշադիր նայի Ուկրաինային»:


«Մենք փրկեցինք Վրաստանը՝ ես և մենք»,- ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ դրա համար այժմ իրեն պատժում են։


Սաակաշվիլին հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում կտեսնեն՝ ինչպես են մահանում իրական նախագահներն ու իսկական առաջնորդները։


«Այսօրվանից ես հայտարարում եմ լիակատար հացադուլ, և սա արձագանք է նրան, թե ինչպես է վարչախումբը վերաբերվում ինձ և իմ ժողովրդին»,- ասել է Սաակաշվիլին։


Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո արդեն 50 օր հացադուլ էր հայտարարել, 49-րդ օրը, սակայն, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նոյեմբերի 19-20-ի նախօրեին նրան տեղափոխել էին Գորիի զինվորական հոսպիտալ։





Source link