Ռուսները ռեկորդային թվով ավտոմատ փոխանցմամբ տուփով մեքենաներ են գնել – Պանորամա

Ռուսները ռեկորդային թվով ավտոմատ փոխանցմամբ տուփով մեքենաներ են գնել – Պանորամա




2021 թվականին Ռուսաստանում վաճառվել է 1,02 միլիոն նոր ավտոմեքենա՝ ավտոմատ փոխանցման տուփով, ինչը 2020 թվականի համեմատ 11%-ով ավելի է։ Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում անելով Avtostat գործակալությանը։


Ըստ աղբյուրի՝ ավտոմատ փոխանցման տուփով մեքենաների մասնաբաժինը կազմել է ռուսական շուկայի ընդհանուր ծավալի 66,5%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է իր ողջ պատմության ընթացքում։


Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում վաճառվող մեքենաների երկու երրորդը «երկու ոտնակ» են։


Ամենից հաճախ, ռուսները գնում են կորեական «Kia» (195 հազար միավոր) և «Hyundai» (140 հազար միավոր) մակնիշի ավտոմատ փոխանցման տուփերով մեքենաներ (սա ներառում է և՛ դասական «ավտոմատ» մեքենաներ, և՛ վարիատոր), Երրորդ տեղում Toyota-ն է (94 հազար միավոր), հետո՝ Skoda-ն (73 հազար միավոր) և Volkswagen-ը (72 հազար միավոր): Այս հինգ ապրանքանիշերը կազմում են ավտոմատ փոխանցման մեքենաների վաճառքի 56%-ը:





Source link