Ռուդենկոն և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը – Պանորամա

Ռուդենկոն և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը – Պանորամա



Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ներկա իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link