Պետք չէ բացառել, որ լրագրողների նկատմամբ այդ ագրեսիան կդրսևորվի նաև այլ կերպ. Թագուհի Թովմասյան – Պանորամա

Պետք չէ բացառել, որ լրագրողների նկատմամբ այդ ագրեսիան կդրսևորվի նաև այլ կերպ. Թագուհի Թովմասյան – Պանորամա



«Մամուլի անկախությունը պայմանավորված է լրագրողի անկախ լինելով»,-ելույթ ունենալով Հայաստանի Ժուռնալիստների միության հերթական համագումարում՝ ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հավելեց, որ աշխարհում միգուցե անկախ լրատվամիջոցներ չկան, բայց անկախ մտածող և գործող լրագրողներ կան:

Նա նկատեց, որ այդ անկախության վրա է հույսը և դա է հասցրել այն գնահատականին, ըստ որի՝ այսօր ամենակայացած համակարգերից մեկը հնեց 4-րդ իշխանությունն է:

«Չնայած այսքան մարտահրավերներին և դժվարություններին, որ առաջացնում է իշխանությունը և 21-րդ դարը, երբ ինտերներտը խժռեց ավանդական մամուլը և խժռելով գալիս է դեպի մամուլի մյուս տեսակներին, բայց պետք է նկատի ունենանք, որ մասնագիտական համքարության և միասնականության դրսևորումները պահպանվել են»,-ասաց պատգամավորը:

Շշեշտելով, որ լրատվամիջոցները թիրախավորված են ամենաբարձր մակարդակով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ ընտրվելու օրվանից Նիկոլ Փաշինյանը լրագրողներին բաժանել է իրեն լոյալների և ընդդիմադիրների, ինչը նպաստել է հանարaպտությունում տիրող աղճատված ներկայիս մթնոլորտին և փաստեց, որ այդ մասին է խոսում նաև Հայաստանի ժուռնալիսների միության համագումարի այսօրվա ուղիղ եթերի տակ կազմակերպված ֆեյքային գրոհը:

«Այս միջոցառումն արժանանում է իշխանությունների կոշտ գնահատականին, որն արվում է, ոչ իրենց դեմքով, բայց քանի որ մենք տեսել ենք ԱԺ ամբիոնից հարձակումներ մասնագիտական հանրության մի մասի նկատմամբ, հետևաբար պետք չէ բացառել, որ այդ ագրեսիան կդրսևորվի նաև այլ կերպ»,-ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների իրավունքների սհամանափակմանը՝ Թագուհի Թովմասյանը հույս հայտնեց, որ քննվող բողոքի վերաբերյալ ՍԴ-ն այնպիսի պատասխան կտա, որ հնարավոր կլինի ավանդույթի ուժով ունենալ լրագրողներ, որոնք կաշխատեն այնպես, ինչպես աշխատել են և որևէ մեկի քմահաճույքը չի դառնա օրինաչափություն:

«Ցավալի է, բայց, այո, խորհրդարանում մենք չենք կարողանում դիմակայել մամուլի դեմ արշավներին»,-անդրադառնալով խոսքի իրավունքը սահմանափակող ընդունված օրինագծերին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և բացատրեց, որ դրա պատճառներն  օբյեկտիվ են, քանի որ ընդդիմությունը քիչ է և իշխանական մեծամասնությունը քվեարկություններն իրականացվում են առանց խոչընդոտի:

Թովմասյանը գտնում է, որ դաշտի բևեռվածությունն  է պատճառը, որ լրագրողները չեն կարողանում իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը՝ մնալով լրագրողի դիրքերում:

«Լրագրողները, այնուամենայնիվ, պետք է մնան լրագրողներ և լավ կլինի, որ լրագրողները չշեղվեն իրենց ուղուց և լրացուցիչ անգամ որևէ հնարավորություն չտան իշխանությանը թիրախավորելու լրատվամիջոցներին»,-շեշտեց կին պատգամավորը:

Դիտարկելով Հայաստանում ժողովրդավարության իnստիտուտների գործունեությունը գնահատող ԵԽԽՎ բանաձևը՝ Թագուհի Թովմասյանը ընթերցեց դրա հեղինակներից շվեդ պատգամավորի խոսքերը, որում նա փաստել է, որ պատերազմի և համավարակի պայմաններում իշխանությունները գնացել են խոսքի ազատության սահմանափակման, բայց եթե նպատակն իրավաչափ է եղել, ապա միջոցները չափազանցված են եղել:
 





Source link