Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ – Պանորամա

Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ – Պանորամա



Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք նպատակ ունեն ծառայել Արցախի զարգացմանը՝ մտավոր ներուժի համախմբմամբ ու զարգացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և այլ ուղղություններով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Արցախի կառավարության և  «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամի միջև համագործակցության շուրջ: Նախանշվել են որոշ նոր ծրագրեր, որոնք նպատակաուղղված են և՛ պատերազմի հետևանքների վերացմանը, և՛ ռազմավարական ծրագրերի իրականացմանը
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link