Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը – Պանորամա

Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը – Պանորամա


Պեկինում 2022 թվականի Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը: Հունվարի 21-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ փոխանցավազքը կկայանա երեք վայրերում՝ Օլիմպիական մրցումների անցկացման հանգուցային կլաստերներում, այն Է՝ Պեկինում, մայրաքաղաքային Յանցինի գավառում և Հեբեյի նահանգի Չժանցզյակոու քաղաքում:

Ինչպես սպասվում է, փետրվարի 2-ին կկայանա փոխանցավազքի մեկնարկի արարողությունը:

Այն տեղի կունենա Պեկինում, կրակը կլինի Օլիմպիական պուրակում՝ Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնից դեպի հյուսիս և ձմեռային Օլիմպիական խաղերի պուրակում՝ քաղաքի արևմուտքում:

Փետրվարի 3-ի օրվա առաջին կեսին ջահը կհասցվի Յանցինի գավառ, որտեղ կլինի Չինական մեծ պարսպի մի հատվածում և International Grape Exhibition Garden ցուցահանդեսային համալիրում: Օրվա երկրորդ կեսին կրակը կլինի Չժանցզյակոուում:

Փետվարի 4-ին կրակը կվերադառնա Պեկին: Ինչպես հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր: 2022-ի Խաղերի օլիմպիական կրակն Աթենքից Չինաստանի մայրաքաղաք է բերվել հոկտեմբերի 20-ին:

XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-ից մինչև 20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-ից մինչև 13-ը: ՉԺՀ-ի մայրաքաղաքն Օլիմպիական և Պարալիմիպիական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Քուալա Լումպուրում:

Պեկինը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որն ընդունել է ինչպես ամառային (2008), այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը:





Source link