Չպատվաստվածների մոտ «օմիկրոն»-ի բարդացման վտանգ կա. Գաբունիա – Պանորամա




Տարեցների, չպատվաստվածների և ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի բարդացման վտանգ կա։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է «Ալիք մեդիան»։


Վրացի փոխնախարարի խոսքով՝ «օմիկրոն» շտամն ակտիվ շրջանառության մեջ է հունվարից։


«Շատ դժվար է ճշգրիտ ասել, մահերից քանիսն է կապված «օմիկրոնի» և քանիսը «դելտա» շտամի հետ»,- ասել է Գաբունիան։ 





Source link