Չի կարելի պարզապես անցնել բոլոր սահմանները. Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Բաբկեն Թունյանին – Պանորամա

Չի կարելի պարզապես անցնել բոլոր սահմանները. Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Բաբկեն Թունյանին – Պանորամա

[ad_1]

«Պարոն Թունյան, չի կարելի պարզապես անցնել բոլոր սահմանները»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ արձագանքելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ վերջինս արած հայտարարություններին:

Նա նշեց, որ իր ամբողջ գործունեության ընթացքում, երևի մեկ անգամ է բացակայել հանձնաժողովի  նիստերից, կարծում է, իշխանական պատգամավորը հիշողության հետ կապված լուրջ խնդիր ունի:

Նա կարճ անդրադարձավ նաև ԱԺ նիստի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին՝ բացատրելով, թե ինչ է նշանակում Ստամբուլ բառը:

ՔՊ-ական պատգամավորն ասել էր. «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ… Լավ է,  ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»:

«Շատ ցավում եմ  նման որակի քննարկումներ, անձնավորված բաներ լսելու համար: Չեմ էլ ուզում քննարկել որևէ մեկին, այն կնոջ անուն-ազգանունը չեմ էլ հիշում: Իսկապես ուզում եմ, որ երջանիկ լինի, իրեն նման բաներ թույլ չտա: Կնոջը հաիրի չէ նման բան անելը: 

Ցավում եմ, որ այսքան տգիտություն կա և խորհրդարանում հավաքված են այնպիսի մարդիկ, որ դեռ հերիք չէ  գործընկերը սխալ բան է անում, մի հատ էլ  ծափահարում են: Ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ես իրականում ուզում եմ  պաշտպանել տիկին Ստամբուլյանին: Կարծում եմ, իրոք, չի կարելի մարդկանց  տարբեր սպեկուլյացիաների միջոցով փորձել թիրախավորել»:

Պատգամավոր,  ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ Ռ.Ստամբուլյանի հայտարարությանը. «Ընդամենն ասել եմ` տվյալ նիստում, որի ընթացքում հանձնաժողովը եզրակացություն է տվել քննարկվող նախագծին, ներկա չեք եղել, նաև որևէ գրավոր առաջարկ ձեր կողմից չի հնչել: Եթե գտնում եք,  որ դրանով որևէ կերպ ձեզ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, վիրավորելու միտում չունեմ»: 

 



[ad_2]

Source link