«Կրթության տապան» հաղորդաշարի հերթական թողարկումը վերաբերել է այս տարի առաջին անգամ փորձնական հիմունքներով ուսուցիչների ատեստավորմանը, որին ուսուցիչները դիմել են սեփական նախաձեռնությամբ։ Ատեստավորման արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, ուսուցիչների մոտ կեսը հաղթահարել է շեմը, ընդ որում՝ աշխատավարձի դրական փոփոխություն կունենա միայն մի մասի վրա։ Թեմայի շուրջ հաղորդման հեղինակ, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը զրուցում է կամավոր ատեստավորման մասնակից, ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանի հետ։