Ուղեղի ծերացման դեմ երեք պարզ միջոց – Պանորամա




Ուղեղի ծերացումը և դրան ուղեկցող ճանաչողական գործառույթների կրճատումը, հիշողության վատթարացումը, նույնիսկ ֆիզիոլոգիական դրսևորումները բնական գործընթաց են: Սակայն ամենևին էլ պարտադիր չէ, որ ուղեղը պետք է սկսի ավելի վատ աշխատել ինչ-որ «սահմանված» ժամանակ, որոշակի տարիքի հասնելուց հետո: Եվ, իհարկե, դժվար իրավիճակ է ստեղծվում, եթե ուղեղի գործունեության խանգարումները սկսվում են շատ ավելի վաղ, նույնիսկ մինչև ծերությունը:


Սակայն հնարավոր խնդիրները հետաձգելու կամ նույնիսկ դրանք ընդհանրապես կանխելու համար պետք է երիտասարդ տարիքից հոգ տանել ուղեղի առողջության ու «երիտասարդության» մասին։


Գոյություն ունեն երեք պարզ ամենօրյա սովորություններ, որոնք նպաստում են ուղեղի աշխատունակության պահպանմանը, գրում է mk.ru-ն։


Առաջինը լավ և բավարար քուն է: Քնի ժամանակ ուղեղը կառուցում է նոր նյարդային կապեր, ամրացնում գոյություն ունեցողները և կտրում բոլոր «ավելորդները»,ինչը դրականորեն է ազդում հիշողության վրա, գրում է Harper’s Bazaar-ը։ Նաև քնի ժամանակ մաքրվում է ավշային համակարգը, ուղեղն ազատվում է օրվա ընթացքում կուտակված տոքսիններից։


Երկրորդ կանոնը՝ սովորել, սովորել և նորից սովորել։ Ուսուցման գործընթացը ստիպում է մարզել ուղեղը, ստեղծել նոր նեյրոնային կապեր, այդ իսկ պատճառով տարեց մարդկանց խրախուսվում է սովորել օտար լեզուներ, հաճախել ցանկացած վերապատրաստման դասընթացների, նախընտրելի է «մաթեմատիկական» ուղղությամբ, օրինակ՝ համակարգչային գրագիտության դասընթացներ և այլն։ Թեև սեղանի թենիսը, նկարչության դասերը, նույնպես հարմար են: Կամ արժեք գոնե բանաստեղծություններ անգիր սովորել։ Ցանկացած գործունեություն, որը ենթադրում է նոր տեղեկատվության ստացում և մշակում, խրախուսվում է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։


Որպես երրորդ կանոն՝ խորհուրդ է տրվում հետևյալը՝ ընդունեք սննդային հավելումներ։ Այնուամենայնիվ, այստեղ կարևոր է ընդգծել, որ ցանկացած դեղամիջոցի, նույնիսկ վիտամինների ընդունումը պետք է համաձայնեցվի բժշկի հետ: Եթե հակացուցումներ չկան, ապա դիետիկ հավելումները կարող են լավ օգնական լինել ուղեղի երիտասարդությունը պահպանելու համար։ Օրինակ, Հարվարդի գիտնականները եզրակացրել են, որ վիտամինների B6, B9 և B12, E և Omega-3 ճարպաթթուների համալիրը խթանում է ուղեղի բջիջներում թաղանթների կառուցումը և կանխարգելիչ ազդեցություն ունի բորբոքային պրոցեսների դեմ, ինչպես նաև նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը: Իսկ ահա այդ նյութերի պակասը կարող է բարձրացնել ճանաչողական ունակությունների նվազեցման ռիսկը։

 





Source link