Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին


Ուկրաինան հետ է կանչել Ղրղզստանում և Վրաստանում իր դեսպաններին։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Unian-ը։

«Մեր դիվանագետները հենց հիմա իրականացնում են արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ այն պետությունների նկատմամբ, որոնք դրժել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը։ Անմիջապես հետ ենք կանչում (Ուկրաինայի դեսպանին – խմբ․) Ղրղզստանից՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանում դեսպանին՝ կամավորների գալուն խոչընդելու համար, ովքեր ցանկանում են օգնել մեզ, ինչպես նաև պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ էր արել թույլ տալ վրացի կամավորականներին մեկնել Ուկրաինա։

«Վրացի քաջ եղբայրները սպասում են օդանավակայանում, որ օգնության հասնեն Ուկրաինային։ Հուսով եմ՝ Իրակլի Ղարիբաշվիլին արիություն կցուցաբերի և կթույլատրի թռիչքը։ Դրան է սպասում Ուկրաինան։ Դրան է սպասում Եվրոպան»,– Թվիթերի իր էջում գրել էր Շմիգալը։





Source link