Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում – Պանորամա




Գորիսի համայնքապետարանը հայտնում է․


«Դեռևս նախորդ տարի Որոտանում մեկնարկել էին բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները։


Պատերազմից հետո բնակարանաշինության խնդիրը բնակավայրում դարձել էր առաջնահերթ, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին բնակիչները դիմել էին, որպեսզի հարցին լուծում տրվեր։  Ամիսներ առաջ շինաշխատանքները մեկնարկել էին: Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանն այցելել է Որոտան և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:


Համայնքային ենթակայության երկու շենքերի հիմնանորոգումը գրեթե ավարտվում է, որի արդյունքում բնակավայրի 6 ընտանիք նոր բնակարան կունենա։ Այժմ տարբեր  կազմակերպությունների հետ քննարկվում է նաև Որոտանում  այլ ենթակառուցվածքների բարելավման հարցը։ Քննարկվող հարցերի օրակարգում բնակիչների կողմից բարձրացված մանկապարտեզ հիմնելու և խաղահրապարակի հիմնանորոգման հարցերն են»:


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link