«Ոսկե մեղու» 20-րդ միջազգային փառատոնի մասնակցության հրավեր – Պանորամա

«Ոսկե մեղու» 20-րդ միջազգային փառատոնի մասնակցության հրավեր – Պանորամա



2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։

«Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը ներառյալ), միջին (13-15 տարեկանը ներառյալ), ավագ (16-18 տարեկանը ներառյալ), և ըստ երեք անվանակարգերի՝ «Երգարվեստ», «Կերպարվեստ», «Պարարվեստ»։ Այն կանցկացվի երկու փուլով՝ որակավորման և եզրափակիչ։

Մրցույթին կարող են մասնակցել նաև «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության միջազգային փառատոնի նախորդ մրցույթների հաղթողները։

Փառատոնի անցկացման պայմաններին և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից»,- ասվում է հաղորդագրությունում։





Source link