Մայրաքաղաքում հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով: Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: