Շուշիից ու Հադրութից տեղահանված, նաև պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա – Պանորամա




Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին:Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 


«Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը:


Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:


Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները»,- նշված է հաղորդագրությունում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link