Նոբելյան մրցանակակիրը հայկական մանթի է պատրաստում – Պանորամա

Նոբելյան մրցանակակիրը հայկական մանթի է պատրաստում – Պանորամա


2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկիկաբնակ լիբանանահայ գիտնական Արտեմ Փաթափությանը վերջերս հրապարակել է լուսանկար, որում ծնողների հետ պատրաստում է հայկական ուտեստ՝ մանթի: Այս մասին գրում է «Արևելքը»։ 

Նա նշել է, որ մանթին իր սիրած հայկական ուտեստներից է, որ ուտում են մածունով եւ սխտորով:

Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափությանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:

Պրոֆեսոր Փաթափությանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:





Source link