«Նարգիլանոցները» կփակվեն․ առողջապահության նախարարության լիաթոք պայքարը ծխելու դեմ


Նարգիլե սրճարան-բարերը կանգնած են փակման վտանգի առջև հակածխախոտային օրենքի պատճառով։ 2022-ի մարտի 15-ից ուժի մեջ կմտնի բաց և փակ տարածքներում, սրճարաններում և այլ վայրերում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրենք ընտրել են կանխարգելման քաղաքականությունը։ Գերատեսչությունում վստահ են՝ մասնագիտացված սրահներում ծխի վնասակար ազդեցությունն ավելի մեծ է։



Source link