Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է – Պանորամա

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է – Պանորամա

[ad_1]

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Արմինե Ֆանյանը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով:

Գործով մեղադրանք էր առաջադրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: 2017թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Սուքիասյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 16 տարի ժամկետով:

Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Դատավճռից երկու տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է Սուքիասյանի մեղադրանքը և անմեղ ճանաչել՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասով: Իսկ իշխանափոխությունից հետո՝ 2020թ. ապրիլի 13-ին Նավասարդ Կճոյանին հրավիրել են ԱԱԾ և մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և խարդախության համար, սակայն ինչպես հետագայում հիմնավորվեց՝ առանց բավարար հիմքերի։

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց մոտ երկու տարի անց՝ քրեական գործով վարույթը կարճվել է։ Փաստաբան Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչ այդ միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը, ներկայացրել փաստարկներ, որ մեղադրանքն անհիմն է, որովհետև որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ Սրբազանին վերագրվող որևէ արարք չկար, ամբողջ գործողությունները վերագրվում էին Աշոտ Սուքիասյանին։

«Մենք նաև այլ փաստերի համադրված վերլուծությամբ հիմնավորեցինք, որ չկա ընդհանրապես հանցագործություն և հարուցված քրեական հետապնդումն էլ՝ արհեստածին է։ Թեև այդ փուլում մեր միջնորդությունը գլխավոր դատախազի կողմից մերժվեց, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց՝ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բովանդակությունն ուսումնասիրելու դեպքում հիմնականում նաև մեր փաստարկները կան, որոնք մենք բարձրացրել ենք նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության մեջ »,- նշել է Ֆանյանը։

Ավելի մանրամասն ՝ սկզբնաղբյուրում։



[ad_2]

Source link