Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»․ Ավետիք Իշխանյան – Պանորամա

Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»․ Ավետիք Իշխանյան – Պանորամա




Ադրբեջանն ու Թուրքիան վավերացրեցին «Շուշիի հռչակագիրը» և, փաստորեն այն ամրագրեց  «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և հավելում․


«Հարց է առաջանում, թե մեկ ազգ, մեկ պետություն դառնալու  ճանապարհին, ի՞նչ  խոչընդոտ կա։


Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»։ Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանություն կոչվածը, պատրաստակամություն է հայտնում երկաթգիծ կառուցելու,այսինքն նպաստելու մեկ ազգ, մեկ պետություն բանաձևին և  ինչ-որ դիվանագիտական համաժողովի մասնակցելու, Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու, իբր առանց նախապայմանների։ Ա՛յ, անմեղսունակ ձևացողներ, քանի անգամ Թուրքիայից պաշտոնական մակարդակով հնչեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի է առնելու Ադրբեջանի շահը։ Կամ, դուք չե՞ք կարդացել «Շուշիի հռչակագիրը»։


Այս ամենը տեսնելուց հետո, կարելի է երկու ենթադրություն անել․կամ Հայաստանի, այսպես կոչված իշխանությունը զուրկ է մարդկային և ազգային արժանապատվության զգացումից, կամ որ ավելի սարսափելի է․․․»





Source link