Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակըի առթիվ, բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վայր, որտեղ հանգչում են մեր հայրենիքի, մեզ համար իրենց կյանքը զոհաբերած հերոս նահատակները։
Վայր, որտեղ, կարծեք թե, պետք է տիրի լռությունը, արցունքոտ աչքերը հատ առ հատ ընթերցեն շատ դեպքերում ընդամենը 18 տարին լրացած տղաների անունները։
Սակայն այսօրվա իշխանության ներկայացուցիչների համար կարծեք թե այլ է «Եռաբլուրը»։ Ուրախ տրամադրություն…